«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սովորաբար Ադրբեջանի թիրախում մեր դիրքերն ու զորամասերն են լինում. այս անգամ էլ հայկական զորամաս է եղել». Կիչանի գյուղապետ

28/06/2023

Երեկ՝ հունիսի 27-ի երեկոյան, ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական էր արձակել Կիչան համայնքի ուղղությամբ, այնուհետև մեկ ական էլ՝ Ճանկաթաղ գյուղ ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Իսկ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: 168.am–ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի ղեկավար Արտո Հակոբյանն ասաց, որ իրավիճակն այս պահին նորմալ է։

«Վաղ առավոտյան իրավիճակը լավ չէր, կրակոցներ կային, բայց այս պահի դրությամբ կրակոցները դադարել են։ Փառք Աստծո, գյուղից որևէ մեկը չի տուժել։ Սովորաբար Ադրբեջանի թիրախում մեր դիրքերն ու զորամասերն են լինում, գրեթե նույն զինատեսակներն են օգտագործում։ Այս անգամ էլ թիրախում հայկական զորամաս է եղել»,- նշեց Արտո Հակոբյանը։

168.am–ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ղեկավար Սասուն Վանյանը հակիրճ ասաց. «Այս պահին նորմալ է»։