«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

18/10/2020

Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Նա մեծ ներդրում ունի Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության մեջ:

Մուշեղյանի համահեղինակությամբ կառուցվել են՝ Երևանի  «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը,Գյումրիի օդանավակայանը:

Գուրգեն Մուշեղյանը եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։