«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիճաբանություն՝ Մոլդովական փողոցում․ 72-ամյա քաղաքացին դանակահարել է 59-ամյա տղամարդու

02/08/2022

Օգոստոսի 1-ին՝ ժամը 22.08-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցում դանակահարություն է:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամը 22.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և Երևանի գնդի ՊԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր նույն փողոցի 72-ամյա բնակիչը:
72-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: