«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տուրիստական գործակալության խաբեությունների վերաբերյալ ստացվել է 11 քրեական գործ. Քննչական կոմիտե

04/09/2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։

Հիշեցնենք, որ մատչելի տուրեր առաջարկող զբոսաշրջային այդ ընկերությունից բազմաթիվ քաղաքացիներ, նաև հայտնի մարդիկ են տուժել։ Ընկերությունը ֆեյք առաջարկով մոլորեցրել է բազմաթիվ մարդկանց: