«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի բանկերը սահմանափակում են համագործակցությունը ռուսական կազմակերպությունների հետ

21/03/2024

Թուրքական բանկերը և ԱՄԷ-ի բանկերն ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի համատեքստում սահմանափակել  են ռուսական ընկերությունների հետ իրենց համագործակցությունը։ Այդ մասին հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ այս Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների հետևանք են։

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ թուրքական իշխանամերձ «Hurriyet» թերթի տեղեկություններով՝ Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկրորդային պատժամիջոցների պահպանման նոր մեխանիզմի շուրջ, որը կտարածվի Ռուսաստանի հետ համագործակցող ընկերությունների վրա։

Այդ  պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները Անկարային կտեղեկացնեն կասկած հարուցող ընկերությունների մասին: Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքի մասին զեկուցի ԱՄՆ-ին, որից հետո «անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն»:

Ավելի վաղ Վաշինգտոնը երկրորդային պատժամիջոցներ էր սահմանել թուրքական ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն ծավալելու մեջ՝ առանց այդ մասին Անկարային տեղեկացնելու:

Այժմ հարցի շուրջ ռուս-թուրքական բանակցություններ են ընթանում։