«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին քննարկումներն ընթացքում են. Աղաջանյանը` դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու մասին

06/12/2021

Այս պահին քննարկումներն ընթացքում են, որեւէ նորություն այս պահին չունենք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մինչեւ տարեվերջ կստեղծվեն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցրը քննարկող հանձնաժողով:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, որ ԱԳ նախարարների այցը չեղարկվել է հայ պատգամավորների Արցախ այցելելու պատճառով, Աղաջանյանը ասաց, որ հայկական կողմը չի մեկնաբանում այս հայտարարությունը:

«Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ այն գործընթացները, որ տեղի են ունենում ԱԳ նախարարների, մասնավորաապես` հանդիպումների շրջանակներում, դրանք առանձին գործընթացներ են եւ հանդիպումների տեղի ունենալը կամ չունենալը պայմանավորված են կոնկրետ գործոններով»,-ասաց նա: