«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայթուցիկի արդեն երրորդ ահազանգն է ստացվել. Այս անգամ «Մեգամոլ»-ից

08/04/2022

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

Նշենք, որ ավելի վաղ պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ ահազանգեր են ստացվել «Ռոսիա մոլ»-ից, որտեղից տարհանվել է մոտ 1000 քաղաքացի եւ «Մետրոնոմ» առեւտրի կենտրոնից, որտեղից տարհանվել է շուրջ 500 քաղաքացի: