«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերբիան կկարողանա շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից

22/08/2022

Սերբիան կկարողանա շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նրա հեռախոսազրույցից հետո հայտարարել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գրասենյակում, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։

Վուչիչը էլեկտրաէներգիայի բավարար քանակությամբ իր երկիրն ապահովելու խնդրանքով դիմել է Ալիեւին, եւ Ադրբեջանի նախագահն արձագանքել է այդ խնդրանքին՝ նշելով Սերբիայի համար շահավետ պայմաններով Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու միջպետական համաձայնագրին հավանություն տալու մասին։

Խոսակցության ընթացքում, որը տեղի է ունեցել սերբական կողմի նախաձեռնությամբ՝ Սերբիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով, քննարկվել են համագործակցության շարունակման կոնկրետ առաջարկները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նշվել է հաղորդագրությունում։

Պետությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ քառորդ դարի ընթացքում Սերբիան եւ Ադրբեջանը լավ համագործակցություն են հաստատել, իսկ Բելգրադի եւ Բաքվի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը մտադիր է այսուհետ եւս շարունակել զարգացնել բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները Բաքվի հետ։

Նա ադրբեջանցի գործընկերոջը կոչ է արել որքան հնարավոր է շուտ այցելել Սերբիա, որպեսզի համատեղ ջանքերով «ազդակ հաղորդվի համագործակցությանը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան եւ գյուղատնտեսությունը»։

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Սերբիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման համար եւ նշել է, որ Բելգրադը հարգում է միջազգային իավունքը եւ ՄԱԿ-ի բոլոր անդամների սահմանների անձեռնմխելիությունը, նշվել է հաղորդագրությունում։