«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

07/03/2024

Ադրբեջանական Toplum TV հեռուստաընկերության դեմ բռնաճնշումները Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն են երկրում քննադատաբար տրամադրված անկախ ձայների վրա: Այդ մասին նշված է Freedom House կազմակերպության հայտարարության մեջ:

«Ձերբակալված ավելի քան 10 աշխատակիցները համալրել են Ադրբեջանում լրատվամիջոցների տասնյակ այլ աշխատակիցների շարքը, որոնք թիրախավորվել են իրենց ռեպորտաժների համար:

Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ լրատվամիջոցների դեմ Ալիևի ռեժիմի արշավին, և ժողովրդավարական կառավարություններին կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել ռեժիմին՝ բռնաճնշումների այս ալիքի համար»,- նշված է կազմակերպության X-ի միկրոբլոգում:
Нет описания.