«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ

09/03/2021

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:  Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝ 
Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, 
Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի), 
Մշակութային հեռուստահաղորդաշարեր, 
Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,
Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ, 
Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը, 
Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում, 
Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր, 
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր, 
Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ, 
Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը: 
Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։ 
https://escs.am/am/news/8102