«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոտայքում КамАЗ-ը գլորվել է ձորակը․ վարորդը մահացել է․ Shamshyan.com

12/07/2021

Այսօր ողբերգական դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները մեծ դժվարությամբ КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել վարորդի դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր, օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։