«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻԳՈՐ ԴՈԴՈՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՅԱ ՍԱՆԴՈՒԻՆ

16/11/2020

Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է իր մրցակից Մայա Սանդուին՝ Մոլդովայում կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով։ Այս մասին հայտարարել է Դոդոնը՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Դոդոնը մասնավորապես ասել է, որ քանի որ նախնական արդյունքների համաձայն Սանդուն հաղթանակ է տարել, ինքն էլ նախնական կերպով շնորհավորում է նրան։ Դոդոնը իր կողմնակիցներին հանդարտության կոչ է արել, շեշտելով, որ եթե հարկ լինի, ինքը կասի, թե երբ դուրս գան փողոց։

Hraparak