«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

17/11/2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, և հիմա նրանք Վիեննայում են՝ ընթացիկ իրադրությունը քննարկելու համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ նա ասել է. ՛՛Ռուսաստանը պատասխանատվությամբ է վերաբերվում իր թե երկկողմ, թե բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ պարտավորությունների առումով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում, իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՛՛: