«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրեմլ. Թուրքիան վաղ թե ուշ ընդունելու է ռուսական Ղրիմը

10/03/2021

Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թուրքիային անվանել է Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկեր և հույս հայտնեց, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշտությունն ու վավերությունը:
Լրագրողների հետ հարցազրույցում նա ասաց, որ ներկայումս Ռուսաստանը սերտ համագործակցություն ունի Թուրքիայի հետ բոլոր տարածաշրջանային հարցերի շուրջ:
«Չնայած դժվար պահերին, նախագահներին հաջողվեց փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում փոխզիջումներ գտնելու քաղաքական կամքը»,-հավելեց Պեսկովը:
Նա նաև պատասխանեց այն հարցին, թե ինչու Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի հետ Ղրիմի հարցերում. «Հարցը տարաձայնությունների կատեգորիայի է: Մենք շարունակում ենք բացատրել, վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան մեր դիրքորոշման ճշտությունն ու վավերականությունը»:
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածքների մաս:
2014-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան