«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Nissan Tiida-ն ու Renault-ն

03/01/2022

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Սիմոն Մ․-ի վարած Nissan Tiida մակնիշի և 37-ամյա Արամ Շ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։