«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանի դեմ Թուրքիայի հռետորաբանությունն աճում է

05/09/2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Հունաստանին զգուշացրել է համաձայնել մասնակցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում վիճահարույց խնդրի կարգավորմանը միտված բանակցություններին, հակառակ դեպքում երկիրը կառերեսվի լուրջ հետևանքների հետ: Այս մասին գրում է Al Arabiya-ն:

«Նրանք կա՛մ կհասկանան քաղաքականության ու դիվանագիտության լեզուն, կա՛մ մարտադաշտում կբախվեն ցավոտ գործողությունների»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը խորացել է Միջերկրական ծովի արևելքի վիճահարույց ջրերում էներգակիրների հորատման իրավունքի պատճառով: Հակամարտող կողմերը ռազմածովային ուժեր են տեղակայել այդ ջրերում՝ ցույց տալով իրենց իրավունքներն այդ տարածաշրջանում: