«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինան և Իսրայելը

18/04/2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում մարդկանց տարհանման համար մարդասիրական միջանցքների անհրաժեշտությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակում՝ զրույցից հետո։

Գուտերեշն ու Էրդողանը դիտարկել են մարդասիրական միջանցքների անհրաժեշտությունը՝ օգնություն բաժանելու և մարդկանց տարհանելու համար։

«Կողմերը քննարկել են նաև Երուսաղեմում տիրող իրավիճակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր դիրքորոշումը սուրբ վայրերի ստատուս քվոյի պահպանման և հարգման կարևորության վերաբերյալ։ Ամեն գնով պետք է խուսափել սադրանքներից»,- հայտարարել են ՄԱԿ-ում: