«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված Սերյոժա Վիրաբյանի որդին՝ Սերյոժան

31/10/2020

Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։

Այսօր Իջևանի ԲԿ-ում՝ բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ, լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։

«Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին։

#կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: