«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վանում անօրինական փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել ու բռնկվել է. կա 12 զոհ

13/07/2021

Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։
Շրջված ավտոբուսը բռնկվել է։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։
Աղբյուր՝ ermenihaber