«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Բաքվի առաջարկած հինգ սկզբունքների վրա»․ Ալիև
՛՛Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների գործնական բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ հիմնված են լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա՛՛: Այս մասին Իտալիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
՛՛Հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը՛՛,-ասել է Ալիևը։
Նշվում է նաև, որ նա հավելել է, որ վերոնշյալ հինգ սկզբունքներն Ադրբեջանն առաջարկել է ՀՀ-ին:
՛՛Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը: