«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների՝ ԱՄՆ-ի ցուցակում

15/04/2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների՝ ԱՄՆ-ի ցուցակում, տեղեկացնում է The Washington Post-ը:

Նշվում է, որ Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ համապատասխան կոչով դիմել է Բայդենին:

ԱՄՆ նախագահը, իր հերթին, որևէ պարտավորություն չի ստանձնել կոնկրետ գործողությունների առումով, սակայն նշել է, որ պատրաստ է ուսումնասիրել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու առաջարկները: