«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինչի վրա պետք է հենվի կառավարության ծրագիրը

06/08/2021

Այսօր նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարություն արդեն ձևավորված է, նշանակված չէ միայն արտաքին գործերի նախարարը։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում։ Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով։ Մեր ծրագիրը բնականաբար պետք է հենված լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա։ Ես ուզում եմ այս սեգմենտի վրա մեր ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել, որովհետև նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է։ Եվ այս նախընտրական քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ: Եվ մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն ուսումնասիրենք կամ հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչև նախընտրական քարոզարշավը, այլ նաև այն ըմբռնման վրա, որ ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման ընթացքում» ,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունեն կառավարության ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելու համար։