«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր Մինսկում բերման է ենթարկվել 30 ցուցարար

05/09/2020

Այսօր Մինսկում անցկացվել են հերթական չարտոնված բողոքի  ցույցերը, որի ժամանակ Բելառուսի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 30 ակտիվիստի: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:

Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ակցիաներն անցկացվել են բուհերի շենքերի մոտ, որոնց հիմնականում մասնակցել են ուսանողները:

Հիշեցնենք, որ հանրապետությունում բողոքի ալիքը բարձրացել էր օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո: Բելառուսի քաղաքացիները փողոց էին դուրս եկել՝ բողոքելով քվեարկության արդյունքների դեմ, որի համաձայն վեցերորդ անգամ նախագահ էր ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն: