Այսօր Մինսկում բերման է ենթարկվել 30 ցուցարար
05/09/2020
Այսօր Մինսկում անցկացվել են հերթական չարտոնված բողոքի ցույցերը, որի ժամանակ Բելառուսի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 30 ակտիվիստի: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ակցիաներն անցկացվել են բուհերի շենքերի մոտ, որոնց հիմնականում մասնակցել են ուսանողները:
Հիշեցնենք, որ հանրապետությունում բողոքի ալիքը բարձրացել էր օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո: Բելառուսի քաղաքացիները փողոց էին դուրս եկել՝ բողոքելով քվեարկության արդյունքների դեմ, որի համաձայն վեցերորդ անգամ նախագահ էր ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն: