«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են. ՌԴ խաղաղապահները ներկա են եղել. Sputnik Արմենիա

25/02/2023

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։


Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:


Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ: