«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական մամուլում հիասթափություն է զինադադարի տեքստում Թուրքիայի բացակայությունից

10/10/2020

Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ զինադադարի համաձայնությունը թուրքական իշխանությունների սրտով չէ։

Թուրքիայի իշխանամետ մամուլի տարբեր հրապարակումներում դժգոհություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։ 

Ըստ թուրքական մամուլի, Ալիեւը օրեր առաջ հրապարակավ հայտարարել էր, թե Թուրքիան պետք է անպայման մասնակցի խաղաղության բանակցություններին, սակայն Մոսկվայում ստորագրված փաստաթղթում Թուրքիայի անունը չկա, ավելին, բացի Մինսկի խմբի եռյակից այլ երկրների կամ կառույցները չեն կարող է միջամտել գործընթացին։