Վանաձորում անչափահասների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարություններով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 11-ին Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։
Այդ օրը, ժամը 21։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, իսկ քիչ անց «կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ մեկ այլ քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։