«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան

25/09/2020

ՀՀ պաշտպանության նախարարը Վոլգոգրադում մասնակցելու է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին, որին ներկա է լինելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք. Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

«Կովկաս» զորավարժությունների նպատակն է ստուգել ռուսական ռազմակայանի ղեկավար կազմի և ռազմական կառավարման մարմինների մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել զորքերի փոխգործակցության մակարդակը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից:
 

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ներկա կլինի «Կովկաս- 2020» զորավարժությունների հիմնական փուլին։

armeniasputnik.am