Ստեփանակերտը հոսանքազրկված է. հակառակորդը թիրախավորել է էլեկտրացանցի շենքը
03/10/2020
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: «Արմենպրես»-ի թղթակիցը նշեց, որ այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է:
Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:
Հոկտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Մինչ այդ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանով բոլորը տեղափոխվել են թաքստոցներ: