«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ-ի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին․ ԱԳՆ

12/02/2024

Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին՝ ինչպես նախապես տեղեկացրել էինք, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեմ են ՀՀ ԱԳՆ-ից։

Արտաքին գերատեսչությունից նշում են, որ հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։

Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը։

Քարտեզներն ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։

Գործակալությունից սակայն հայտնել են, թե դրանք ստույգ չեն, և դրանցում ներառված տեղեկատվությունն անօգուտ է։ Այն ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: