«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Օրենքը խախտող պաշտոնյաներն էլ շարունակում են խախտել այն՝ մեծամասամբ լինելով պաշտոնյաներ․Արսեն Թորոսյան

28/02/2024

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

՞Շնորհակալ եմ Ֆակտորին կարմիր-կապույտ առկայծող փարոսիկների՝ տարբեր պաշտոնյաների կողմից ապօրինի օգտագործմանը կրկին անդրադառնալու համար։

Դժբախտաբար պետք է արձանագրենք, որ հարցը բարձրացնելուց հետո իրավիճակը գրեթե չի փոխվել: Անձնապես ինձ ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ իր մեքենան համապատասխանեցվել է օրենքին, ինչը գովելի հանգամանք է, բայց ես այդպես էլ ՆԳՆ-ից չեմ ստացել պատասխան իմ պաշտոնական գրությանը, թե ինչու վարչական պատասխանատվություն չի կիրառվում օրենքը խախտողների նկատմամբ։

Տարօրինակ էր տեսանյութում ՆԳ նախարարի պատասխանը, ըստ որի «անհրաժեշտությունից ելնելով դրանք կարող են օգտագործվել» (նշվեց դեպքի վայր հասնելու մասին): Փաստորեն պատգամավորներն էլ ԱԺ նիստից չուշանալու անհրաժեշտությունից ելնելով կարող են օգտագործել դրանք, որպեսզի քվորումի խնդիր չառաջանա և երկրի օրենսդրական գործունեությունը չխաթարվի։ Ցավալի է, որ նախարարը, որը պետք է խիստ հանձնարարի, որ օրենքը պահպանվի, ինչ-որ անհասկանալի անհրաժեշտությունների է հղում անում։

Կրկնակի ցավալի է, որ օրենքը խախտող պաշտոնյաներն էլ շարունակում են խախտել այն՝ մեծամասամբ լինելով պաշտոնյաներ, որոնք պետք է ապահովեն օրենքների պահպանությունը։

Հ.Գ. ես իմ մեքենային փարոսիկ չեմ դրել և չեմ դնելու, որովհետև չեմ պատրաստվում օրենք խախտել։ Իմ հրապարակային հայտարարությունը պետք է փոխաբերական իմաստով հասկանալ, որ ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը, բայց եթե դրա վրա ոստիկանությունը միտումնավոր աչք է փակում, ապա ինչպես է մյուսներից պահանջելու դրա կամ ՃԵԿ այլ կանոնների պահպանումը։՞