Նորատուսում հացատուն է այրվել
29/01/2021
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 23:00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է հացատուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա հացատանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:17-ին, մարվել՝ 23:24-ին: Մասամբ այրվել է հացատան փայտյա առաստաղը (մոտ 16 քմ)։