«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայրիկին է նման»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինն առաջին անգամ ցուցադրել է որդու դեմքը

13/12/2020

Հայտնի 75-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը դադարել է թաքցնել իր փոքրիկ որդու դեմքը։ Տատյանա Բրուխունովան երկրպագուների հետ կիսվել է քնքուշ լուսանկարով, որտեղ փոքրիկ Վահանը նրա գրկում է։

«Ի՞նչ պլաններ ունեք կիրակի օրվա համար։ Մենք հյուր ենք գնում», - հետեւորդներին պատմել է Տատյանան։ Բրուխունովան գրառմանը կից օգտագործել է «Վահանի մայրը» հումորային հեշթեգը։

Քնքուշ կադրը հուզել է օգտատերերին․ «Շատ քնքուշ երեխա է», «Հայրիկին է նման», «Աչքերը հայրիկինն են, ժպիտը՝ մայրիկինը։ Ոչ մեկին չեմ նեղացնում», - ուրախացել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Экспресс газета