«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արարատում գործարկվել է նոր էլեկտրաշչակը

11/03/2021

Արարատ քաղաքում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվել, գործարկվել է էլեկտրաշչակը: Այն նախորդ տարվա վերջին է տեղադրվել. 1500 մետր շառավղով ձայնածածկում է ապահովում:

Այժմ աշխատանքներ են տարվում թաքստոցները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը հունվարից մինչև այսօր քաղպաշտպանության թեմայով 2 տասնյակից ավելի միջոցառումներ է իրականացրել: