«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմեց հայկական ու ադրբեջանական կողմերին

27/09/2020

Ռուսաստանը կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս  մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: