«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է կարգավորել կապը երկու կողմի հետ, որպեսզի իրավիճակն ազատվող տարածքներում լինի կայուն․ Պուտին

20/11/2020

Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ ասաց, որ հայկական զորամիավորումների դուրս բերումից հետո, օրինակ՝ Աղդամում կամ Լաչինում, դեռևս մնում են քաղաքացիներ՝ հայեր:

«Պարզ է, որ մեր ուժերը տեղակայված են բաժանման գծով, և դուք լավ հարաբերություններ ունեք հայկական և ադրբեջանական կողմերի հետ էլ: Այո´, նրանք հակամարտող կողմեր են, բայց հակամարտությունն ավարտվեց: Նրանք քաղաքակիրթ մարդիկ են, և ես գիտեմ, որ նրանց տրամադրվածությունն ընդհանուր առմամբ բարյացակամ է:

Պետք է կարգավորել կապը երկու կողմի հետ, տվյալ դեպքում՝ նաև ադրբեջանական կողմի, որպեսզի իրավիճակն ազատվող տարածքներում լինի կայուն և այնպիսին, որը պայմաններ կստեղծի երկու ազգությունների ներկայացուցիչների համատեղ կյանքի համար՝ առանց կենցաղային կոնֆլիկտների:

Դա, իհարկե, ամբողջությամբ ադրբեջանական կողմի պարտավորությունն է, բայց ես գիտեմ Ադրբեջանի նախագահի տրամադրվածության մասին: Նա հենց այդպիսի մոտեցումներով էլ ցանկանում է իրականացնել հետագա աշխատանքները: Սակայն, առաջին փուլում դուք նույնպես պետք է շփում հաստատեք երկու կողմի հետ, որպեսզի տիրապետեք տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններին և ժամանակին փոխանակեք դրանք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,- ասաց ՌԴ նախագահը։

Փոխանցում է 1Lurer.am-ը: