«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը ուղղված 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

23/04/2024

ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված  է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ պատերազմական հանցագործությունների և իրավունքների խախտման համար:

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը այս շաբաթ կգլխավորի օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ ներկայացնելու Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման առաջին ակտը։

Օրենսդրության նպատակն է խստորեն կիրառել ԱՄՆ պատժամիջոցները Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են Արցախում պատերազմական հանցագործությունների և իրավունքների ոտնահարման մեջ։ 

«Սա տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները: Ժամանակն է, որ մենք ստիպենք նրանց վճարել՝ գումար գանձել նրանցից նման գործողությունների համար», - ասել է կոնգրեսական Դինա Տիտուսը։

Օրինագիծը Բայդենի վարչակազմից կպահանջի իր ընդունումից հետո 180 օրվա ընթացքում որոշել, թե արդյոք օրինագծում ընդգրկված ադրբեջանցի պաշտոնյաների ցանկը համապատասխանում է ԱՄՆ գործող օրենսդրությանը, ներառյալ «Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտին», ինչպես նաև պետությանը, օտարերկրյա գործողություններին համապատասխան պատժամիջոցներին: