«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի Հաղթանակ թաղամասում ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է երկու մարդ

19/10/2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում  տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Կարապետ Հ․) և «Ford» (վարորդ՝ Հայկ Ա․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Սարգիս Կ․-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան։