«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պարեկների մեքենաները կպատվեն ճաղավանդակով․ ծախսվել է 21 մլն դրամ

02/04/2022

ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ: Այս մասին հայտնում է 168․am-ը։

«Նույն «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը նաև 21 միլիոն 700 հազար դրամի մեկ  անձից գնում է կատարել՝ ինչպես այդ, այնպես էլ՝ այլ պարեկային  մեքենաներում ճաղավանդակներ տեղադրելու համար։

Գնման պայմանագրի համաձայն՝ պարեկային մեքենաների հետնամասը պետք է ձևափոխվի և պետք է տեղադրվեն  ճաղավանդակներ։

Տրանսպորտային մեքենաների երկրորդ  շարքը պետք է ապահովված լինի ձերբակալված անձանց համար  անհրաժեշտ մետաղական խցիկով, մեքենայի հետնամասը՝ ապակիները, տանիքը,  պետք է պատված լինեն մետաղական ցանցով։

«Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը պատվիրել է 700 հատ մեքենայի ճաղավանդակ. միավորի գինը 31 հազար դրամ է»,- գրում է կայքը։