«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակամորթության դեմ պայքարն ԱՄՆ-ում հասել է դպրոցներ

12/03/2021

Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները անվանել դրանք ստեղծողի անունով՝ նրա մաշկի գույնի պատճառով: Ըստ City Journal-ի՝ դպրոցն այսպես է պայքարում ռասիզմի և սպիտակամորթների գերակայության դեմ՝ գրում է lenta.ru-ն:

«Մենք այլևս դրանք Նյուտոնի օրենքներ չենք կոչում, այլ անվանում ենք ֆիզիկայի երեք հիմնարար օրենք: Դպրոցի ղեկավարությունն ասում է, որ պետք է «ապակենտրոնացնենք սպիտակը»,- հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ավագ դպրոցի աշակերտներից մեկը: Նրա խոսքով՝ այս կերպ նրանք ուզում են երեխաներին սովորեցնել, որ ֆիզիկայում ավելի շատ բան կա, քան Նյուտոնն է:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան