«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շիրակի նախկին մարզպետը շնորհակալություն է հայտնել իրեն պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար

21/01/2021

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որ օրերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, շնորհակալություն է հայտնել ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում իրեն պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։

«Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։

Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄ-երին, զանգվածային լրատվության միջոցներին այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

1Lurer.am