Ֆոտոշարք Արցախից. խաղաղ բնակչի ավերված տունն ու քաղաքապետարանի հրետակոծությունը
Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Արցախից:
Հոկտեմբերի 1-ը՝ Ստեփանակերտի շրջակայքում արված լուսանկարներով.
Հակառակորդը հարվածել է խաղաղ բնակչի տանը, վնասել ամբողջ գույքը. տրակտորը, մեքենաները, որոնք եղել են սարքին վիճակում, սակայն վերածվել են մետաղե ջարդոնի:
Տանտերը և նրա որդին՝ Աբոն:
Հավատարիմը
Այս շունը տարածքում է ապրում, ընտանիքը պարբերաբար կերակրել է նրան: Պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր շունը, որպես ամենահավատարիմ ընկեր, չի հեռացել տան մոտից:
Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով Մարտունու քաղաքապետարանի շենքում վնասվածքներ էին ստացել ֆրանսիական «Le Monde»-ի 2 լրագրողը, 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը։ Այս մեքենայով են հիվանդանոց տեղափոխել վիրավոր լրագրողներին:
Պարգև Սրբազանը վստահեցնում է՝ երբևէ հող չենք տվել, չենք էլ տալու: