Ճանապարհային ոստիկանության հորդորը
20/12/2020
«Հարգելի´ վարորդներ, հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով:
Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»: