«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աբովյան քաղաքում բախվել են ВАЗ 21010-ն ու Nissan-ը. Nissan-ի մեջ հայտնաբերվել է ատրճանակ եւ ոստիկանական դուբինկա

02/02/2021

Աբովյան քաղաքի Հանրապետության-Օգոստոսի 23 եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 16:50-ի սահմաններում բախվել են Nissan March եւ ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Nissan March-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում՝ նստարանի դիմաց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանության ՊՊԾ ծառայողները Nissan March-ի մեջ հայտնաբերել են մարտական ատրճանակ եւ ոստիկանական մահակ (դուբինկա):