«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմանների երկայնքով կենտրոնացել են

02/11/2020

Իրանական սոցցանցային տիրույթում պտտվում է ներոբերյալ քարտեզը, որտեղ պատկերավոր կերպով ցուցադրված է ներկա պահին իրանական զինված ուժերի դասավորվածությունը սահմանի վրա։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հետ սահմանին տեղակայված են Իրանի բանակի ստորաբաժանումները, իսկ Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմանների երկայնքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի։

Առաջին հայացքից ոչինչ չնշանակող մանրուք է, բայց միայն առաջին հայացքից։ Իրականում սա կարող է նշանակել մի քանի բան, դրանցից առանձնանցնենք երեքը՝

1․ Իրանական կողմը իրական վտանգը սպասում է Բաքվի բռնապետի և Էրդողանի զինյալներից։

2․ Քանի որ ԻՀՊԿ-ն ունի նաև քաղաքական գործառույթներ և հենց նրանք են զբաղված Իսլամական հեղափոխության արտահանմամբ, ապա Բաքվին կատարված ուղերձն առավել քան հստակ է։

3․ Իրանի տարածքից դուրս ռազմական գործողությունները համակարգում ու իրականացնում է ԻՀՊԿ-ն։

Հ․Գ․ Ինչպես սիրում է ասել ընկերներիցս մեկը՝ «մանրուքները ոչինչ չեն որոշում, բաց վճռում են ամեն ինչ»։

#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ

#քարոզչություն

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Ներկայացնում ենք նաև այն քարտեզը, որը վերջինը ներկայացրել է ՀՀ ՊՆ-ն: