«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիա.« Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց 1000-ամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ»

25/04/2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Մարդու իրավունքների ասոցիացիայի Ադանայի նահանգային մասնաճյուղում տեղի է ունեցել մամուլի ասուլիս։ Ներկա են գտնվել մասնաճյուղի ղեկավար Յաքուփ Աթաշը, Թուրքիայի քրդամետ և ընդդմիադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության համանախագահ Հելին Քայան և քրդական «Ժողովրդադեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության անդամներ։

Յաքուփ Աթաշը մասնավորապես նշել է. «1915-ին հայերին ոչ միայն կյանքից են զրկել, այլ նաև առգրավել են նրանց ունեցվածքը, գույքը, գումարը, հիշողությունները և պատմությունը։  Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց հազարամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ։ Այս գործընթացում ցեղասպանության ենթարկվեցին նաև ասորիները՝ Հյուսիային Միջագետքի հնագույն ժողովուրդներից մեկը, ինչպես նաև Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույները։

Աթաշը նաև նշել է, որ այն մարդիկ, որոնք որ մասնակցել են 2021-ի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը, անցյալ ամիս դատապարտվել են «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությանը հրապարակայնորեն նվաստացնելու» համար, իսկ երկուսը վերոնշյալ հոդվածով դատվել են։

Նա նաև կոչ է արել առերեսվել և հավելել է, որ ժխտումն այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը ստիպված են ապացուցել իրենց հազարամյա գոյությունը, առավել ևս բացատրել, որ իրենք ցեղասպանության են ենթարկվել իրենց իսկ երկրում։ 

«Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն  ժխտողական այս մթնոլորտում, կյանքի բոլոր ոլորտներում ժխտողականության կրողների և խոսողների հետ միասին, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից»,- նշել է Աթաշը։
https://www.ermenihaber.am/