«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբեմն իսկապես չեմ հասկանում՝ այդքան թո՞ւյլ է Ռուսաստանը, որ այս ամենը կարող է պատահել մեզ հետ ու նաև իրենց ձեռնոց նետելով. Ստյոպա Սաֆարյան

26/08/2021

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանը Արցախում ռազմական ներկայություն էր ուզում՝ ստացավ, Սյունիքում երկրորդ ռազմաբազա էր ուզում՝ ստացավ։ Նոյեմբերի 9-ից հետո Վ․Պուտինը հայկական զինված ուժերին Կուբաթլուի ու Զանգելանի լեռնային դիրքերից իջեցրել է /ի հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջների, որով բոլոր կողմերը բացի "վերադարձման ենթակա" հիշատակվող շրջաններից պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, այդ թվում նաև՝ հիշատակված հատվածերում/՝ անձնապես բանավոր "երաշխավորելով" Կապանի օդանավակայանի ու Կապան-Գորիս ավտոճանապարհի անվտանգությունը։ Անկեղծ, երբեմն իսկապես չե՞մ հասկանում՝ այդքան թո՞ւյլ է Ռուսաստանը, որ այս ամենը կարող է պատահել մեզ հետ ու նաև իրենց ձեռնոց նետելով, թե՞ մեզ քցելը շարունակվում է․․․․ Եթե առաջին դեպքն է, այդ դեպքում ինչ ենք մենք պատրաստվում անել ավելի զորեղ դաշնակից ձեռքբերելու համար։ Եթե երկրորդն է՝ ինչու ենք ժամը մեջ շնորհակալություն ասում։ Եթե չթվակված այլ դեպք է, ապա ասեք, մենք էլ իմանանք»: