«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը մտադիր է Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցմանն հատկացնել $45 մլն

10/12/2021

ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը իր «պաշտպանական գործունեությանը» աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսի հրապարակած նախնական փաստաթղթերում, գրում է RT։

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան կողմը մտադիր է երկու առանձին պայմանագիր կնքել ընկերությունների հետ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել նորերի նախագծմանը և կառուցմանը, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում հին օբյեկտների վերականգնմանն ու պահպանմանը՝ ի պաշտպանություն ԱՄՆ-ի պաշտպանական գործունեությանը։

Նշվում է, որ առաջարկվող պայմանագրերից յուրաքանչյուրը «առաջին հերթին վերաբերելու է շենքերի կառուցմանը, նախագծմանը, վերակառուցմանը, ճանապարհների, մայթերի վերանորոգմանը» և այլն։

Համապատասխան պայմանագրերով աշխատանքի ընդհանուր արժեքը կարող է կազմել 45 մլն դոլար։