«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ հարաբերություններին

06/05/2021

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր վրացի գործընկեր Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի կողմից իրականացված մեգանախագծերը մեծ ներդրում ունեն տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք հավատում ենք, որ այդ կապերը կշարունակեն զարգանալ: Մի շարք ոլորտներում հարաբերությունների հետագա ընդլայնման մեծ ներուժ կա », - շեշտեց նա:
Գարիբաշվիլին պատասխանեց՝ ասելով, որ Վրաստանը բախտ է ունեցել ունենալ այնպիսի հարևան, ինչպիսին Ադրբեջանն է:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան