«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվլախում հայկական ռումբ է պայթել, կա զոհ

02/02/2022

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական զինուժի կողմից նետված կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով Եվլախում խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Trend-ը։

Դեպքը տեղի է ունեցել Առան գյուղում։ Կասետային զինամթերքի պայթյունից ստացած վնասվածքներից մահացել է տեղի բնակիչ, 25-ամյա հովիվ Իսմայիլ Միքայիլովը։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության և դատախազության աշխատակիցները, ովքեր զննել են տարածքն ու դիակը, կատարել նաև դատաբժշկական փորձաքննություն։

Եվլախի շրջանի դատախազությունում այս փաստով քրեական գործ է հարուցվել։